Մայիսի 1-ից 3-ը Վրաստանի Լագոդոխի քաղաքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բոլոր ուժեղագույն ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ ձյուդոյի միջազգային պատանեկան (1997-99թթ. ծնված) մրցաշար։
Գերազանց մասնակցեց Չարենցավանը ներկայացնող +66 կգ քաշային Շավարշ Սահակյանը, որը հաղթելով բոլոր գոտեմարտերում դարձավ մրցումների հաղթող:
Ընդհանուր առմամբ Հայաստանի թիմը նվաճեց մեկ ոսկի, երկու արծաթե եւ չորս բրոնզե մեդալներ:
Շավարշ Սահակյան (+66կգ)` 1-ին տեղ
Նարեկ Շատվերյան (66կգ)` 2-րդ տեղ
Հովհաննես Պողոսյան (60կգ)` 2-րդ տեղ
Գեւորգ Խիթարյան (55կգ)` 3-րդ տեղ
Ֆելիքս Բարսեղյան (46կգ)` 3-րդ տեղ
Արման Արամայիսյան (42կգ)` 3-րդ տեղ
Տիգրան Մկոյան (30կգ)` 3-րդ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում