14:15  ,  3 մայիսի, 2012

Երկրպագուն զոհվել է ստադինում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով

Ֆուտբոլի Հոնդուրասի առաջնության հերթական տուրի՝ «Մարաֆոն» - «Մագատուա» հանդիպումից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն երկու թիմերի երկրպագուների միջեւ:

Ստադիոնի մուտքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգություն հետեւանքով մահացել է մեկ մարդ, կան հինգ վիրավորներ, տեղեկացնում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով