Փետրվարի 17-ին Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում վիճարկվեց մեդալների հինգ հավաքածու: Երկու ոսկե մեդալ նվաճեցին բելառուսները: Մեկական չեմպիոնական տիտղոս բաժին հասավ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Գերմանիային: Մեդալային հաշվարկը շարունակում են գլխավորել գերմանացիները, որոնք ունեն 8 տիտղոս։
Հիշեցնենք, որ դահուկավազքի 15 կմ միաժամանակյա ընդհանուր մեկնարկի մրցումները հերթական անգամ հետաձգվել են մառախուղի պատճառով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում