22:36  ,  17 փետրվարի, 2014

Սոչի-2014. Պարային զույգերի պայքարում հաղթեցին ամերիկացիները

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի պարային զույգերի պայքարն ավարտվեց վերջին տարիների առաջատարներ Մերիլ Դեւիսի եւ Չառլի Ուայթի հաղթանակով: ԱՄՆ-ի զույգը հետ թողեց կանադացիներ Տեսա Վիրչուին եւ Սկոթ Մոյրին: Երրորդ տեղը գրավեց Ռուսաստանի զույգը՝ Ելենա Իլյինիխ - Նիկիտա Կացալապով:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, պարային զույգեր

1. Մերիլ Դեւիս - Չառլի Ուայթ (ԱՄՆ)՝ 195.52

2. Տեսա Վիրչու - Սկոթ Մոյր (Կանադա)՝ 190.99

3. Ելենա Իլյինիխ - Նիկիտա Կացալապով (Ռուսաստան)՝ 183.48

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով