13:11  ,  3 մայիսի, 2012

Հարի Ռեդնապը երբեք չի գլխավորի Անգլիայի հավաքականը

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը վստահ է, որ իրեն այլեւս հնարավորություն չի ընձեռնվի գլխավորել Անգլիայի հավաքականը:

«Չեմ կարծում եմ, որ դա մի օր տեղի կունենա: Ռոյ Հոջսոնը չորս տարի ժամանակ ունի, եւ վստահ եմ, որ նա Անգլիայի հավաքականում կաշխատի մինչեւ պայմանագրի ավարտը եւ կհասնի լուրջ հաջողությունների: Ամեն դեպքում, ես երբեք չեմ դառնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը:  

Ես պետք է բարդ որոշում կայացնեի: Երջանիկ եմ «Տոտենհեմում»: Արդեն հոգնել էի այն բանից, որ իմ անունը միշտ քննարկվում էր Անգլիայի հավաքականի մասին խոսելիս: Հիմա դա միայն պատմություն է»,- Ռեդնապի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց 64-ամյա մասնագետ Ռոյ Հոջսոնը, ով այս պահին գլխավորում է անգլիական «Վեստ Բրոմվիչը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում