17:10  ,  17 փետրվարի, 2014

Բոսնիացի պաշտպանը համալրեց «Արարատի» կազմը

Բոսնիացի կենտրոնական պաշտպան Կենան Ցեյվանովիչը համալրեց Երեւանի «Արարատի» կազմը:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2014-ի օգոստոսի 1-ը, հայտնում են «Արարատ» ՖԱ-ի մամուլի քարտուղարությունից:

Ցեյվանովիչը նախկինում հանդես է եկել Բոսնիայի եւ Հերցեգովինայի Տուզլա քաղաքի «Սլոբոդա», ինչպես նաեւ խորվաթական «Ռիեկա», «Կառլովաց» եւ «Գորիցա» թիմերում: Նրա վերջին ակումբը «Սլոբոդան» էր:

Բոսնիա - Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում փորձառու պաշտպանը անցկացրել է 2 հանդիպում: Եվս 4 հանդիպում Ցեյվանովիչը անցկացրել է իր երկրի երիտասարդական հավաքականի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով