23:07  ,  15 փետրվարի, 2014

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Սիթին» դուրս թողեց «Չելսիին»

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

5-րդ շրջանում մանչեսթերցիները տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Լոնդոնի «Չելսիի» դարպասը: Մեկական անգամ աչքի ընկան Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաեւ «Սանդերլենդն» ու «Ուիգանը»:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ 

Փետրվարի 15

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 2:0

Ստեւան Յովետիչ, 17, Սամիր Նասրի, 67

«Կարդիֆ» – «Ուիգան»՝ 1:2

Ֆրեյզեր Քեմբել, 27 – Քրիս ՄակՔան, 18, Բեն Ուատսոն, 40

«Սանդերլենդ» – «Սաութհեմփթոն»՝ 1:0

Կրեյգ Գարդներ, 50

Փետրվարի 16

«Արսենալ» – «Լիվերպուլ»

«Կարդիֆ» – «Ուիգան»

«Շեֆիլդ Ուենսդեյ» – «Չարլթոն»

«Սանդերլենդ» – «Սաութհեմփթոն»

«Էվերտոն» – «Սուոնսի»

«Շեֆիլդ Յունայթեդ»» – «Նոթինգհեմ Ֆորեստ»

Փետրվարի 17

«Բրայթոն էնդ Հոուվ» – «Հալ Սիթի»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով