00:51  ,  15 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օրվա բոլոր չեմպիոններն ու մեդալային հաշվարկը

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 14-ին վիճարկվեց մեդալների վեց հավաքածու: Երկուական չեմպիոնական տիտղոս նվաճեցին Բելառուսի եւ Շվեյցարիայի ներկայացուչները: Տիտղոսներ ունեցան նաեւ Ճապոնիան եւ Մեծ Բրիտանիան:

Մեդալային հաշվարկը 7 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով գլխավորում է Գերմանիան: Երկրորդ տեղում է Շվեյցարիան՝ 5 ոսկե, 1-ական արծաթե եւ բրոնզե: Երրորդը Կանադան է՝ 4 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե: Չորսական ոսկե մեդալ ունեն նաեւ Նորվեգիան, ԱՄՆ-ն եւ Հոլանդիան: Ամբողջական մեդալային հաշվարկն՝ այստեղ:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, մենասահք, տղամարդիկ

1. Յուձուրու Հանյու (Ճապոնիա)՝ 101.45 + 178.64 = 280.09

2. Պատրիկ Չան (Կանադա) 97.52 + 178.10  = 275.62

3. Դենիս Տեն (Ղազախստան) 84.06 + 171.04 = 255.10

Բիատլոն, 15 կմ անհատական մրցավազք, կանայք

1. Դարյա Դոմրաչեւա (Բելառուս)՝ 43:19.6

2. Սելինա Գասպարին (Շվեյցարիա)՝ +1:15.7

3. Նադեժդա Սկարդինո (Բելառուս)՝ +1:38.2

Լեռնադահուկ, սուպերկոմբինացիա, տղամարդիկ

1. Սանդրո Վիլետա (Շվեյցարիա)՝ 2։45.20

2. Իվիցա Կոստելիչ (Խորվաթիա)՝ +0.34

3. Կրիստոֆ Իներհոֆեր (Իտալիա) +0.47 

Դահուկավազք, դասական ոճ, 15 կմ, տղամարդիկ

1. Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա)՝ 38:29.7

2. Յուհան Ուլսոն (Նորվեգիա)՝ +28,5

3. Դանիել Ռիկարդսոն (Շվեդիա)՝ +38,8

46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան)՝ 42:39.1

Սկելետոն, կանայք

1. Էլիզաբետ Յառնոլդս (Մեծ Բրիտանիա)՝ 3,52.89

2. Նոել Պիկուս-Պեյս (ԱՄՆ)՝ +0,97

3. Ելենա Նիկիտինա (Ռուսաստան)՝ +1,41

Ֆրիսթայլ, ակրոբատիկա, կայանք

1. Ալլա Ցուպեր (Բելառուս)՝ 98.01

2. Մենտաո Սյու (Չինաստան)՝ 83.50

3. Լիդիա Լասիլա (Ավստրալիա)՝ 72.12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով