14:11  ,  14 փետրվարի, 2014

Սոչի-2014. Սերգեյ Միքայելյանը մեկնարկեց առաջինը

Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանն առաջինը մեկնարկեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով դահուկային սպորտի դասական ոճի 15 կմ մրցավազքում:

Այս մցաձեւում մասնակիցները մեկնարկում են անջատ, 30 վայրկյան տարբերությամբ: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Եղոյանը մեկնարկ դուրս կգա 76-րդը: Մրցմանը մասնակցում է 92 դահուկորդ: 

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Փետրվարի 14

Դահուկավազք, դասական ոճ, 15 կմ, տղամարդիկ՝ 14։00

Լեռնադահուկ, տղամարդիկ՝ 15։30

Բիատլոն, անհատական ծրագիր, 15 կմ, կանայք՝ 18։00

Գեղասահք, տղամարդիկ՝ 19։00

Սահնակային սպորտ, կանայք՝ 20։50

Ֆրիսթայլ, կանայք՝ 21:30 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով