13:58  ,  14 փետրվարի, 2014

Դ. Բրոնշտեյնի հուշամրցաշար. Վլադիմիր Հակոբյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին

Մինսկում շարունակվող Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանը սեւերով հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին։

Ադրբեջանցի գրոսմայստերը պարտությունն ընդունել է 39-րդ քայլում։ Երրորդ տուրից հետո Հակոբյանն ունի 2.5 միավոր։ Առաջատարն ադրբեջանցի Էլթայ Սաֆարլին է։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտվել է ադրբեջանցի Վասիֆ Դուրաբայլիին։ Հովհաննես Գաբուզյանը կիսել է միավորը Մանուել Պետրոսյանի հետ:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով