13:58 14 փետրվարի, 2014Մինսկում շարունակվող Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանը սեւերով հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին։
Ադրբեջանցի գրոսմայստերը պարտությունն ընդունել է 39-րդ քայլում։ Երրորդ տուրից հետո Հակոբյանն ունի 2.5 միավոր։ Առաջատարն ադրբեջանցի Էլթայ Սաֆարլին է։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտվել է ադրբեջանցի Վասիֆ Դուրաբայլիին։ Հովհաննես Գաբուզյանը կիսել է միավորը Մանուել Պետրոսյանի հետ:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.