10:56  ,  14 փետրվարի, 2014

«Աթլետիկոյի» երկրպագուները վիրավորել են Ռոնալդուին եւ Շեյկին

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուները վիրավորական արտահայտություններ են արել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ նրա ընկերուհու՝ հայտնի ռուս մոդել Իրինա Շեյկի հասցեին։

Մադրիդյան դերբիի ժամանակ «Ալթետիկոյի» երկրպագուներն 2013-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին անվանել են «մարմնավաճառի որդի», իսկ Շեյկին՝ «անառակ»։ 

Հիշեցնենք, որ երկու խաղի արդյունքում «Ռեալը» հաղթել է 5։0 հաշվով, իսկ Ռոնալդուն պատասխան խաղում դարձել է դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս