09:01  ,  3 մայիսի, 2012

Մոուրինյոն կրկնեց Տրապատոնիի ցուցանիշը

Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ տարած հաթանակից հետո Մադրիդի «Ռեալն» ապահովեց չեմպիոնությունն առաջնության ավարտից երկու տուր առաջ:

Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաղթող է ճանաչվում արդեն չորրորդ եվրոպական առաջնությունում: Պորտուգալիայում, Անգլիայում եւ Իտալիայում չեմպիոն հռչակվելուց հետո Մոուրինյոն հաղթեց իսպանական Լա լիգայում:

Նախկինում նման արդյունքի էին հասել Տոմիսլավ Իվիչը, Էռնստ Հապելը եւ Ջովանի Տրապատոնին, հաղորդում է Infostrada-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում