00:25  ,  3 մայիսի, 2012

Ամստերդամի «Այաքսը»՝ Հոլանդիայի չեմպիոն

Ամստերդամի «Այաքսը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Հոլանդիայի չեմպիոն:

Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրում Ֆրանկ Դե Բուրի թիմը սեփական խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վոնլոյի» դարպասը եւ անկախ վերջին տուրի արդյունքներից՝ 31-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն:  Չեմպիոնական խաղում դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Սիլ Դե Յոնգը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն «Այաքսի» պահեստայինների թվում էր, սակայն չմասնակցեց հանդիպմանը:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությանում Արասը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով