00:06  ,  11 փետրվարի, 2014

Սոչի-2014. Մեդալային հաշվարկ՝ 19 երկիր

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի երրորդ մեդալային օրվանից հետո ընդհանուր մեդալային հաշվարկում 19 երկիր է: Առաջատարը Կանադան է, որը նվաճել է երեքական ոսկե, արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Երեք ոսկե մեդալ ունեն նաեւ հոլանդացիները: Երկուական ոսկե մեդալ են նվաճել Նորվեգիան, ԱՄՆ-ն եւ Գերմանիան:

Մեկական ոսկե մեդալ ունեն Ռուսաստանը, Ավստրիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան, Շվեյցարիան:

Մեդալային հաշվարկի ամբողջական աղյուսակն՝ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով