23:32  ,  10 փետրվարի, 2014

Սոչի-2014. Մոգուլում Կանադան նվաճեց ոսկին ու արծաթը

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի երրորդ մեդալային օրվա վերջին տիտղոսը նվաճեց կանադացի Ալեքսանդր Բիլոդյուն: Նա լավագույնն էր ֆրիսթայլի տղամարդկանց մոգուլ մրցաձեւում: Արծաթե մեդալը եւս Կանադայինն է: Պատվո հարթակ բարձրացավ Միքայել Քինգսբերին: Եռյակը եզրափակեց ռուսաստանցի Ալեքսանդր Սմիշլյաեւը:

Ընդհանուր մեդալային հաշվարկում Կանադան բարձրացավ առաջին տեղ՝ երեքական ոսկե, արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Երկրորդ հոլանդացիներն են՝ երեք ոսկե, երկուական արծաթե եւ բրոնզե մեդալ:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Ֆրիսթայլ, մոգուլ, տղամարդիկ

1.Ալեքսանդր Բիլոդյու (Կանադա) ՝ 23.31

2.Միքայել Քինգսբերի (Կանադա)՝ 24.71

3.Ալեքսանդր Սմիշլյաեւ (Ռուսաստան)՝ 24.34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով