02:17  ,  9 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օլիմպիական օրը՝ լուսանկարներով

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի առաջին մեդալային օրը չեմպիոնական տիտղոսներ նվաճեցին Նորվեգիայի, Կանադայի, Հոլանդիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Հինգ մեդալային մրցաձեւերում պատվո հարթակ բարձրացան եւս երեք երկրների՝ Ավստրիայի, Շվեդիայի եւ Չեխիայի մարզիկները:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, առաջին օր

Սնոուբորդ, սլոուփսթայլ, տղամարդիկ

Սեյջ Կոտսենբուրգ (ԱՄՆ)

Ստաալե Սանդբեչին (Նորվեգիա)

Մարկ Մաքմորիս (Կանադա)

Դահուկավազք, սկիատլոն, 15 կմ, կանայք

1. Մարիտ Բյորգեն (Նորվեգիա)՝ 38:33.6
2. Շարլոտ Կալա (Շվեդիա)՝  +1,8

3. Հեյդի Վենգ (Նորվեգիա)՝  +13,2

Չմշկավազք, 5000 մետր, տղամարդիկ

1. Սվեն Կրամեր – 6.10,76 (օլիմպիական ռեկորդ)
2. Յան Բլոկհայզեն – 6.15,71. 
3. Յորիտ Բերգսմա (բոլորը՝ Հելանդիա) – 6.16,66

Բիատլոն, տղամարդիկ, 10 կմ, սպրինտ

1. Ուլե-Էյնար Բյորնդալեն (Նորվեգիա) – 24.33,5 (1 տուգանային շրջան) 
2. Դոմինիկ Լանդերտինգեր (Ավստրիա) – մնացած 1,3 (0)
3. Յարոսլավ Սոուկուպ (Չեխիա) + 5,7 (0)

Ֆրիսթայլ, մոգուլ, կանայք

1. Ժյուստին Դյուֆուր-Լապոյնտ (Կանադա) – 22,44
2. Հլոյա Դյուֆուր- Լապոյնտ (Կանադա) – 21,66
3. Հաննա Կերնի (ԱՄՆ) – 21,49

Ֆոտո՝ sochi2014

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով