21:23  ,  7 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռոդնինան եւ Տրետյակը կբոցավառեն օլիմպիական ջահը (ֆոտո)

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունում գլխավոր օլիմպիական ջահը կբոցավառեն լեգենդար խորհրդային մարզիկներ, եռակի օլիմպիական չեմպիոն, գեղասահորդ Իրինա Ռոդնինան եւ հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակը: Այդ մասին հայտնի է դարձել «Սպորտ-Էսպրեսին»:

Օլիմպիական կրակի փոխանցումավազքի եզրափակիչ փուլին ստադիոնում կմասնակցեն թենիսիստ Մարիա Շարապովան, ձողացատկորդ Ելենա Իսինբաեւան, նախկին ըմբիշ Ալեքսանդր Կարելինը, նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան: Թեեւ նրանք ներկայացնում են ամառային մարզաձեւեր, սակայն կազմկոմիտեն որոշել է պատվավոր առաքելությունը վստահել Ռուսաստանի ամենատիտղոսակիր եւ հայտնի մարզիկներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով