21:13  ,  7 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օլիմպիական խաղերի բացումը՝ լուսանկարներով

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում շարունակվում է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Ընթանում է մասնակից երկրների պատվիրակությունների շքերթը: 88 երկրների թիմեր դուրս կգա ասպարեզ: Հայաստանի պատվիրակությունը դրոշակակիր Սերգեյ Միքայելյանի գլխավորությամբ արդեն ստադիոնում է:

Բացմանը ներկա են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը ռեկորդային են մասնակից երկրների թվով: Այս անգամ հայտավորված է 88 երկրի ներկայացուցիչ: 2010թ. Վանկուվերում ներկայացված էր 82 երկիր:

Օլիմպիական ծրագրի ընդլայնման շնորհիվ՝ 86-ից մինչեւ 98, ռեկորդային է նաեւ մասնակիցների թիվը՝ մոտ 2800 մարզիկ:

Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցուն են Մալթայի, Դոմինիկայի, Պարագվայի, Արեւելյան Թիմորի, Տոգոյի, Տոնգայի եւ Զիմբաբվեի ներկայացուցիչները:

Ֆոտո՝ Sport-Express

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով