15:33  ,  2 մայիսի, 2012

Լուկաս Բարիոսը տեղափոխվում է Չինաստան

Դորտմունդի «Բորուսիան» եւ չինական «Գուանչժու» ակումբը փոխհամաձայնության են եկել Պարագվայի հավաքականի հաձակվող Լուկաս Բարիոսի տեղափոխության հարցում։

27-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար «Գուանչժուն» կվճարի 8.5 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային գումար է չինական ֆուտբոլի համար, հաղորդում է Bild-ը։

Նոր ակումբում Բարիոսը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։

Ընթացիկ մրցաշրջանում պարագվայցի հարձակվողը 24 հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում, խփել է չորս գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում