14:58  ,  2 մայիսի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոն կծախսի ամռանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կողմորոշվել է, թե ինչքան գումար է ծախսելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Daily Express-ը հայտնում է, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարները 120 միլիոն եվրո կտրամադրեն Ալեքս Ֆերգյուսոնին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներն են՝ «Լիլի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն, Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն, «Վալենսիայի» իսպանացի պաշտպան Խորդի Ալբան եւ Լոնդոնի «Տոտենհեմի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում