11:22  ,  6 փետրվարի, 2014

Արթուր Եդիգարյանի գոլային փոխանցումը նպաստել է «Կայրաթի» հաղթանակին

Ղազախական «Կայրաթը» փետրվարի 5-ին վերջին ստուգողական խաղն է անցկացրել Թուրքիայում ավարտին մոտեցող հավաքի ընթացքում՝ 2:1 հաշվով առավելության հասնելով ռումինական «Ունիվեսիտատյայի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի գոլային փոխանցման արդյունքում «Կայրաթը» բացել է հաշիվը: 

Վլադիմիր Վայսի թիմի երկրորդ հավաքը նույնպես կկայանա Թուրքիայում եւ կմեկնարկի փետրվարի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news