Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային

21:30   2 փետրվարի, 2014

Ցյուրիխում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի նախավերջին՝ չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ: ԱՄՆ-ի ներկայացուցիչն իր պարտությունն ընդունեց 45-րդ քայլում:

Լեւոն Արոնյանը 6 միավորով ընթացիկ առաջատարն է: 5 միավոր ունեցող Մագնուս Կարլսենը սպիտակներով մրցում է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ իսրայելցի Բորիս Գելֆանդն ուժերը չափում է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ չորրորդ տուրին ներկա կլինի նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Ցյուրիխի մրցաշարի դասական պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1։

Վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա Կարուանայի դեմ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.