00:39  ,  2 մայիսի, 2012

Շկրտելի ինքնագոլը հաղթանակ պարգեւեց «Ֆուլհեմին»

Անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Լիվերպուլը» նվազագույն հաշվով պարտվեց Լոնդոնի «Ֆուլհեմին»:

«Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում կայացած հանդիպման միակ գնդակը 5-րդ րոպեին խփեց «Լիվերպուլի» սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը՝ գրավելով սեփական դարպասը:

Այս հաղթանակից հետո «Ֆուլհեմը» հավաքեց 49 միավոր եւ հավասարվեց 8-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին»:

Անգլիայի առաջնություն. 34-րդ տուր

«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»՝ 0:1

Շկրտել, 5 (ինքնագոլ)

«Սթոք Սիթի» - «Էվերտոն»՝ 1:1

Կրաուչ, 45 (ինքնագոլ) – Ջերոմ, 69


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում