Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է փետրվարյան վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը բարելավել է վարկանիշը՝ հասցնելով 2826-ի: Հունվարին Լեւոն Արոնյանի վարկանիշը 2812 էր: Հայ գրոսմայստերը շարունակում է զիջել միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացու ցուցանիշը 2872 է:
Տասնյակում են նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ իսրայելցի Բորիս Գելֆանդը:
Հայաստանի հավաքականի շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը 62-րդն է (2682), Սերգեյ Մովսեսյանը 71-րդն է (2677), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 77-ը (2671):
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Արոնյանը Ցյուրիխում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի դասական խաղի մրցաշարի երկրորդ տուրում կմրցի Կարլսենի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի