ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանն առաջադիմել է 14 միավորով

13:29   31 հունվարի, 2014

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է փետրվարյան վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը բարելավել է վարկանիշը՝ հասցնելով 2826-ի: Հունվարին Լեւոն Արոնյանի վարկանիշը 2812 էր: Հայ գրոսմայստերը շարունակում է զիջել միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացու ցուցանիշը 2872 է:

Տասնյակում են նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ իսրայելցի Բորիս Գելֆանդը:

Հայաստանի հավաքականի շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը 62-րդն է (2682), Սերգեյ Մովսեսյանը 71-րդն է (2677), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 77-ը (2671): 

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Արոնյանը Ցյուրիխում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի դասական խաղի մրցաշարի երկրորդ տուրում կմրցի Կարլսենի հետ։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.