Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Սամուել Էտո՝Օ-ն ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի՝ «Սթոք Սիթիի» հետ խաղում կատարել է իր կարիերայի վատագույն վրիպումներից մեկը։
32-ամյա կամերունցի հարձակվողը 77-րդ րոպեին չի կարողացել 3 մետրից գրավել մրցակցի ազատ դարպասը։
Հիշեցնենք, որ «Չելսին» հաղթել է 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Օսկարը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում