22:08  ,  26 հունվարի, 2014

Ֆրանսիան՝ հանդբոլի Եվրոպայի չեմպիոն

Հանդբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Դանիայում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում աշխարհի քառակի չեմպիոնը 41:32 հաշվով վստահ հաղթանակ տարավ դանիացիների նկատմամբ:

Բրոնզե մեդալակիր դարձան իսպանացիները, ովքեր երրորդ տեղի համար խաղում 29:28 հաշվով հաղթեցին Խորվաթիայի թիմին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում ֆրանսիացիները 30:27 հաշվով առավելության էին հասել Իսպանիայի հավաքականի նկատմամբ, իսկ դանիացիները պարտության էին մատնել խորվաթներին՝ 29:27:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում