22:08 26 հունվարի, 2014Հանդբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Դանիայում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում աշխարհի քառակի չեմպիոնը 41:32 հաշվով վստահ հաղթանակ տարավ դանիացիների նկատմամբ:
Բրոնզե մեդալակիր դարձան իսպանացիները, ովքեր երրորդ տեղի համար խաղում 29:28 հաշվով հաղթեցին Խորվաթիայի թիմին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում ֆրանսիացիները 30:27 հաշվով առավելության էին հասել Իսպանիայի հավաքականի նկատմամբ, իսկ դանիացիները պարտության էին մատնել խորվաթներին՝ 29:27:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.