Հունվարի 26-ին Հայաստան կժամանի դահուկային սպորտի Բելառուսի ազգային հավաքականը: Ծաղկաձորում անցկացնելիք ուսումնամարզական հավաքը նախապատրաստական վերջին փուլը կլինի Բելառուսի թիմի համար Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Ծաղկաձորի ցածրթթվածնային պայմանները կխթանեն Բելառուսի մարզիկներին ծովի մակերեւույթին հավասար, թթվածնով հարուստ Սոչիի մրցուղիներում լավ հանդես գալու համար:
2013թ. մայիսին Հայաստանում հյուրընկալված Բելառուսի նախագահ, այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համագործակցության պայմանագիր ստորագրեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կողմերը համաձայնեցին փոխայցելությունների կարգով առանձին մարզիկներ եւ թիմեր գործուղել Հայաստան եւ Բելառուս, պայմանով, որ ծախսերը կկատարի հյուրընկալող երկրի օլիմպիական կոմիտեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում