15:12  ,  25 հունվարի, 2014

Սոչի-2014. Բելառուսի օլիմպիական թիմը վերջին հավաքը կանցկացնի Ծաղկաձորում

Հունվարի 26-ին Հայաստան կժամանի դահուկային սպորտի Բելառուսի ազգային հավաքականը: Ծաղկաձորում անցկացնելիք ուսումնամարզական հավաքը նախապատրաստական վերջին փուլը կլինի Բելառուսի թիմի համար Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Ծաղկաձորի ցածրթթվածնային պայմանները կխթանեն Բելառուսի մարզիկներին ծովի մակերեւույթին հավասար, թթվածնով հարուստ Սոչիի  մրցուղիներում լավ հանդես գալու համար: 

2013թ. մայիսին  Հայաստանում հյուրընկալված Բելառուսի նախագահ,  այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համագործակցության պայմանագիր ստորագրեց  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կողմերը  համաձայնեցին  փոխայցելությունների կարգով առանձին մարզիկներ եւ թիմեր գործուղել Հայաստան եւ Բելառուս, պայմանով, որ ծախսերը կկատարի հյուրընկալող երկրի օլիմպիական կոմիտեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English