17:01  ,  23 հունվարի, 2014

Վեյկ Ան Զեե-2014. Լեւոն Արոնյան - Սերգեյ Կարյակին (ուղիղ հեռարձակում)

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարում հունվարի 23-ին կկայանան 9-րդ տուրի պարտիաները: ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է։

Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 8-րդ տուրից հետո ունի 6 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կարյակինը 5.5 միավորով երկրորդն է։

Վեյկ Ան Զեե-2014, Tata Steel Chess, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2812) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2759) 

Լենյեր Դոմինգես (Կուբա, 2754) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2777)

Արկադի Նայդիչ (Գերմանիա, 2718) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան, 2706)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2789) 

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2734) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա, 2691)

Ուեսլի Սո (Ֆիլիպիններ, 2719) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա, 2672)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով