17:01 23 հունվարի, 2014Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարում հունվարի 23-ին կկայանան 9-րդ տուրի պարտիաները: ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է։
Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 8-րդ տուրից հետո ունի 6 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կարյակինը 5.5 միավորով երկրորդն է։
Վեյկ Ան Զեե-2014, Tata Steel Chess, 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2812) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2759)
Լենյեր Դոմինգես (Կուբա, 2754) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2777)
Արկադի Նայդիչ (Գերմանիա, 2718) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան, 2706)
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2789)
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2734) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա, 2691)
Ուեսլի Սո (Ֆիլիպիններ, 2719) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա, 2672)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.