01:33  ,  22 հունվարի, 2014

«Մանչեսթեր Սիթին» եզրափակիչում է

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: «Վեստ Հեմի» դեմ պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 3:0 հաշվով:

Առաջին հանդիպումն ավարտվել էր 6:0՝ դարձյալ «Սիթիի» օգտին:

Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար պայքարում են «Սանդերլենդն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Թիմերի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է «Սանդերլենդը»: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն

Կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3

Նեգրեդո, 3, 59, Ագուերո, 24




 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով