12:47  ,  20 հունվարի, 2014

Կարեն Մուրադյանը չի տեղափոխվի լեհական «Ռուխ»

Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, ով փորձաշրջան էր անցնում լեհական «Ռուխի» կազմում, կվերադառնա Հայաստան, փոխանցում է լեհական ակումբի պաշտոնական կայքը։

Այդպիսի որոշում է կայացրել «Ռուխի» մարզչական շտաբը լեհական «Տիխիի» հետ ընկերական խաղից հետո։ Սլովակ դարպասապահ Տոմաշ Լեսնովսկին, ռուսաստանցի կիսապաշտպան Ռոլանդ Դիդոլաեւը կմնան լեհական ակումբում, իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Շիրակ»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում