15:23  ,  18 հունվարի, 2014

Սոչի-2014. Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 20 օր (ֆոտո)

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 20 օր: Առաջին անգամ մերձարեւադարձային կլիմայով ծովափնյա հանգստավայրում ձմեռային Օլիմպիական խաղեր անցկացնելու հավակնոտ նախագծի վրա Ռուսաստանի բյուջեից եւ մասնավոր ներդրումային աղբյուրներից արդեն ծախսվել է մոտ 50 միլիարդ դոլար: Նախքան այս, ամենաթանկ Օլիմպիական խաղերը եղել էին 2008թ. Պեկին ամառային Խաղերը՝ 43 միլիարդ դոլար:

22-րդ Օլիմպիական խաղերին կմասնակցեն մոտ 85 երկրների ներկայացուցիչներ, կվիճարկվի մեդալների 98 հավաքածու՝ 12 հավաքածու ավելի, քան 2010թ. Վանկուվերում:

Սոչիի Խաղերը լուսաբանելու համար ՄՕԿ-ում հավատարմագրվել են մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի մոտ 13 հազար ներկայացուցիչներ, այդ թվում NEWS.am Sport-ից: Հեռուստալսարանը կկազմի մոտ 3 միլիարդ մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով