Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 20 օր: Առաջին անգամ մերձարեւադարձային կլիմայով ծովափնյա հանգստավայրում ձմեռային Օլիմպիական խաղեր անցկացնելու հավակնոտ նախագծի վրա Ռուսաստանի բյուջեից եւ մասնավոր ներդրումային աղբյուրներից արդեն ծախսվել է մոտ 50 միլիարդ դոլար: Նախքան այս, ամենաթանկ Օլիմպիական խաղերը եղել էին 2008թ. Պեկին ամառային Խաղերը՝ 43 միլիարդ դոլար:
22-րդ Օլիմպիական խաղերին կմասնակցեն մոտ 85 երկրների ներկայացուցիչներ, կվիճարկվի մեդալների 98 հավաքածու՝ 12 հավաքածու ավելի, քան 2010թ. Վանկուվերում:
Սոչիի Խաղերը լուսաբանելու համար ՄՕԿ-ում հավատարմագրվել են մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի մոտ 13 հազար ներկայացուցիչներ, այդ թվում NEWS.am Sport-ից: Հեռուստալսարանը կկազմի մոտ 3 միլիարդ մարդ:









Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի