17:28  ,  15 հունվարի, 2014

Վեյկ Ան Զեե. Արոնյան - Նակամուրա (ուղիղ տեսահեռարձակում)

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային մրցաշարի չորրորդ տուրում կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Երրորդ տուրից հետո գրոսմայստերներն ունեն 2-ական միավոր։ 

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի եռակի հաղթող է: Նախորդ տարի նա գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով ՖԻԴԵ-ի առաջատար Մագնուս Կարլսենին:

Նշենք, որ ուժեղագույնների մրցաշարի չորրորդ տուրն անցկացվում է Ամստերդամում:

Վեյկ Ան Զեե-2014, Tata Steel Chess, չորրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2812) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2789)

Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2777) - Արկադի Նայդիչ (Գերմանիա, 2718)

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2734) - Ուեսլի Սո (Ֆիլիպիններ, 2719)

Լենյեր Դոմինգես (Կուբա, 2754) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2759) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա, 2691)

Լյուկ վան Վելի (Հոլանդիա, 2672) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան, 2706)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով