Իտալական «Միլանի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կգլխավորի իտալական ակումբի առաջին թիմը, փոխանցում է Sky Sport Italia-ն։
Հունվարի 13-ին նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականը կհաստատի ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին։ Այդպիսի որոշում է կայացվել Իտալիայի առաջնության 19-րդ տուրում՝ «Սասուոլոյից» կրած պարտությունից հետո։ «Միլանն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 11-րդ տեղը։
Ավելի վաղ Ալեգրին հայտարարել էր, որ այս մրցաշրջանն իր համար վերջինն է «Միլանում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում