Ինձագին կգլխավորի «Միլանը»

09:52   13 հունվարի, 2014

Իտալական «Միլանի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կգլխավորի իտալական ակումբի առաջին թիմը, փոխանցում է Sky Sport Italia-ն։

Հունվարի 13-ին նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականը կհաստատի ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին։ Այդպիսի որոշում է կայացվել Իտալիայի առաջնության 19-րդ տուրում՝ «Սասուոլոյից» կրած պարտությունից հետո։ «Միլանն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 11-րդ տեղը։

Ավելի վաղ Ալեգրին հայտարարել էր, որ այս մրցաշրջանն իր համար վերջինն է «Միլանում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։