19:50  ,  11 հունվարի, 2014

Վեյկ Ան Զեե. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային մրցաշարում:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջին համարն ու մրցաշարի վարկանիշային առաջատարը սեւերով միավորը կիսեց հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլում:

Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի եռակի հաղթող է: Նախորդ տարի նա գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով ՖԻԴԵ-ի առաջատար Մագնուս Կարլսենին: Այս տարվա Tata Steel Chess-ը կավարտվի հունվարի 26-ին, իսկ 3 օր անց Արոնյանը Ցյուրիխի սուպերմրցաշարում կխաղա Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի, իսրայելցի Բորիս Գելֆանդի, իտալացի Ֆաբիանո Կարուանայի եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի դեմ։

Վեյկ Ան Զեե-2014, Tata Steel Chess

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2812)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2789)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782)

Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2777)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2759)

Լենյեր Դոմինգես (Կուբա, 2754)

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2734)

Ուեսլի Սո (Ֆիլիպիններ, 2719)

Արկադի Նայդիչ (Գերմանիա, 2718)

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան, 2706)

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա, 2691)

Լյուկ վան Վելի (Հոլանդիա, 2672) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ