Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին, փոխանցում է chessbase.com-ը։
Հունվարի 29-ից փետրվարի 4-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, իտալացի Ֆաբիանո Կարուանան եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան։
Մրցաշարը կլինի ՖԻԴԵ-ի՝ ռեկորդային 23-րդ կարգի։ Մրցաշարը կմեկնարկի կայծակնային խաղով, որի արդյունքներով կկատարվի դասական խաղի վիճակահանությունը։ Վերջին օրը կկայանան արագ խաղի մրցումները։ Դասական պարտիաներում հաղթելու համար շախմատիստները կվաստակեն 2-ական միավոր, ոչ ոքիի համար՝ մեկական։ Արագ խաղի մրցումներում հաղթանակի համար շախմատիստները կվաստակեն մեկական միավոր, իսկ ոչ ոքիի համար՝ 0.5-ական։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

13:05 , 6 սեպտեմբերի
09:07 , 6 սեպտեմբերի 
01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի
22:44 , 5 սեպտեմբերի 
21:59 , 5 սեպտեմբերի 
20:53 , 5 սեպտեմբերի
20:17 , 5 սեպտեմբերի 
19:54 , 5 սեպտեմբերի