20:46  ,  9 հունվարի, 2014

Սոչի-2014. Հինգ ինքնաթիռ՝ ահաբեկչության դեպքում ԱՄՆ-ի մարզիկներին տարհանելու համար

ԱՄՆ-ի մարզական իշխանություններն աննախադեպ միջոցառումների են դիմել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչության սպառնալիքի դեպքում ամերիկացի մարզիկներին անհապաղ տարհանելու համար, հաղորդում է usatoday-ը: ԱՄՆ-ի դահուկային սպորտի եւ սնոուբորդինգի ֆեդերացիան պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը պետք է ապահովի մարզիկների անվտանգությունը: Նախատեսված է հինգ ինքնաթիռ, յուրաքանչյուրով 200 մարզիկ տարհանելու համար:

Հունվարի 7-ից Սոչիում արտակարգ դրությանը մոտ ռեժիմ է: Սոչիում անվտանգությունը ապահովում են մոտ 50 հազար ոստիկաններ եւ զինվորականներ, նաեւ անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր:

Խաղերի բացման արարողություն տեղի կունենա փետրվարի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով