17:24  ,  9 հունվարի, 2014

Շումախերի ընկնելու տեսագրությունը՝ սաղավարտի տեսախցիկից

Youtube-ում տեղադրվել է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայելի Շումախերի ընկնելու եւ քարերին բախվելու տեսագրությունը, որը կատարվել է հենց Շումախերի սաղավարտի վրայի տեսախցիկով: Տեսագրությունը Ֆրանսիայի ոստիկանության տրամադրության տակ է: Մինչ այս, կադրերը հասանելի չէին հանրությանը: Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ից Շումախերը կոմայի մեջ է եւ գտնվում է Գրենոբլի հիվանդանոցում: Նրա մերձավորները խնդրել են այժմ չանդրադառնալ Շումախերի առողջության թեմային, մինչեւ չլինի նկատելի փոփոխություն: Նախկին ավտոարշավորդի վիճակը մնում է կայուն ծանր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով