11:39  ,  31 դեկտեմբերի, 2013

Միխայել Շումախերի առողջական վիճակը կայունացել է

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը կայունացել է գանգուղեղային ծանր վնասվածքից հետո: Այդ մասին հայտնել են Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները, փոխանցում է Bild-ը:

Գլխուղեղի հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո նշվում էր, որ 44-ամյա նախկին ավտոարշավորդի վիճակը ծայրահեղ ծանր է: Շումախերը մնում է արհեստական կոմայի մեջ:

Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ժայռին գլխով բախվելու հետեւանքով Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնը ստացել է ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Ուղղաթիռով Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել է, հեռացվել է ուղեղի հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը: Սակայն Գրենոբլում կայացած մամուլի ասուլիսում վիրահատություն կատարած բժիշկները զերծ են մնացել կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում նման ծանր վնասվածքին եւ ասել, թե ինչ արդյունք կտա վիրահատությունը հնարավոր չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով