11:43  ,  30 դեկտեմբերի, 2013

Սեբաստիան Ֆետելը՝ Միխայել Շումախերին. Քո կյանքի ամենակարեւոր հաղթանակի ժամանակն է (ֆոտո)

Միխայել Շումախերը Ֆորմուլա-1-ում ինձ համար եղել է ինչպես հայրս, ասել է Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը՝ լեգենդար ավտոարշավորդին մաղթելով հաղթանակ տանել կյանքի եւ մահվան պայքարում: Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը ֆրանսիական Ալպերում լենռնադահուկով սահելին ընկել է եւ ծանր հարված ստացել գլխին: 44-ամյա Շումախերը գլխուղեղում արյան զեղում է ստացել եւ կոմայի մեջ է: Նա գտվում է Գրենոբլի հիվանդանոցում:

«Միխայել, քո կյանքի ամենակարեւոր հաղթանակը տանելու ժամանակն է: Դու կարող ես դա անել: Դու հրաշալի ընտանիք ունես: Նրանք ունեն քո կարիքը: Միխայելն ինձ համար առանձնահատուկ մարդ է: Նա իմ մանկության հերոսն է: Ֆորմուլա-1-ում Շումախերն իմ հայրն է: Նա իմ կողքին է եղել կարիերայիս բոլոր փուլերում»,- Թվիթերում գրել է Ֆետելը:

Բժիշկներն ու Շումախերի ներկայացուցիչները հայտնել են, որ Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով