23:48 25 դեկտեմբերի, 2013Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին, փոխանցում է chessbase.com-ը։
Հունվարի 29-ից փետրվարի 4-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, իտալացի Ֆաբիանո Կարուանան եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան։
Մրցաշարը կլինի ՖԻԴԵ-ի՝ ռեկորդային 23-րդ կարգի։ Մրցաշարը կմեկնարկի կայծակնային խաղով, որի արդյունքներով կկատարվի դասական խաղի վիճակահանությունը։ Վերջին օրը կկայանան արագ խաղի մրցումները։ Դասական պարտիաներում հաղթելու համար շախմատիստները կվաստակեն 2-ական միավոր, ոչ ոքիի համար՝ մեկական։ Արագ խաղի մրցումներում հաղթանակի համար շախմատիստները կվաստակեն մեկական միավոր, իսկ ոչ ոքիի համար՝ 0.5-ական։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.