Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն Գյումրիի «Շիրակը» ձմեռային հավաքների ժամանակ ստուգողական հանդիպում կանցկացնի MLS-ի «Լոս Անջելես Գելեքսի» ակումբի հետ, փոխանցում է Los Angeles Times-ը։
Հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին Կալիֆորնիայի Կարսոն քաղաքի «Ստաբհաբ Ցենտեր» ստադիոնում։ Առաջին անգամ Հայաստանի առաջնությունը ներկայացնող թիմը կմրցի ամերիկյան ակումբի հետ։ «Շիրակի» լավագույն հարձակվող Սերժ Դեբլեն առաջնությունում դարձել է 9 գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Շիրակը» 22 միավորով երկրորդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում