Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Էլինա Դանիելյանը մասնակցում են Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող մրցաշարին։
Առաջին տուրում Անդրիասյանը հաղթել է հոլանդացի Բրենտ Բյուրգին, իսկ երկրորդ պարտիայում ուժեղ գտնվել ռուսաստանցի Շամիլ Արսլանովից։ Դանիելյանը հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Չեռնուխինին եւ գերմանացի Մարտին Մոլինարոլիին։
Մեկնարկային երկու տուրերից հետո հայ շախմատիստներն ունեն 2-ական միավոր։ Առաջին տեղում գտնվող իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնը նույնպես ունի 2 միավոր։ Երրորդ տուրում հայ շախմատիստները կմրցեն միմյանց հետ։
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 30-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի