16:08  ,  17 դեկտեմբերի, 2013

Պեկին. Լեւոն Արոնյանի արդյունքը

Դեկտեմբերի 17-ին ավարտվեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների բասկյան խաղի մրցաշարի առաջին խաղային օրը։ Երրորդ տուրի առաջին պարտիայում Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ Շախմատիստները խաղաց ելք կնքեցին 32-րդ քայլում։

ՖԻԴԵ-ի երկրորդ համարը երկրորդ պարտիայում նույնպես միավորը կիսեց Գրիշչուկի հետ։ Պարտիան ավարտվեց 73-րդ քայլում։

Երրորդ տուրից հետո Արոնյանը 3.5 միավորով հինգերորդն է։ Սերգեյ Կարյակինը 5 միավորով գլխավորում է աղյուսակը։ Դեկտեմբերի 18-ին կկայանան բասկյան խաղի մրցաշարի վերջին՝ 4-րդ եւ 5-րդ տուրերը։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը երկու պարտիայում հաղթել էր հոլանդացի Գիրի Անիշին, երկրորդ տուրի առաջին պարտիայում ոչ ոքի խաղացել Սերգեյ Կարյակինի հետ, իսկ երկրորդ պարտիայում զիջել ռուսաստանցի շախմատիստին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով